Նետվել է 23-րդ հարկից եւ ողջ մնացել

Նետվել է 23-րդ հարկից եւ ողջ մնացել
33-ամյա կինն իրեն ցած է նետել 23-րդ հարկից, սակայն, բարեբախտաբար, ողջ է մնացել: Նա գտնվում է հիվանդանոցում, կնոջ առողջական վիճակի վերաբերյալ  տեղեկություններ դեռեւս հայտնի չեն: Դեպքը տեղի է ունեցել Հարավային Ամերիկայում՝ Բուենոս Այրեսում: Տեղական իշխանությունները հաղորդում են, որ ինքնասպանություն գործելու նպատակով «Panamericano» հյուրանոցի իր համարից դուրս նետված կինն ընկել է հյուրանոցի շենքի մոտ կանգառած տաքսի ծառայության մեքենաներից մեկի վրա: Տաքսու վարորդը կնոջ՝ վայրէջք կատարելուց վայրկյաններ անց էր դուրս եկել մեքենայից: «Ես զգացի, որ ինչ-որ վտանգ կա, երբ նկատեցի, թե ոստիկանն ինչպիսի դեմքի արտահայտությամբ է վեր նայում»,- պատմել է վարորդը: Մեքենայում գտնվելու դեպքում վարորդը կարող էր մահանալ, քանի որ մեքենան լրջորեն վնասվել է վայրէջքի արդյունքում: