25-ամյա կինը 8 տարի «տղամարդ» է եղել

25-ամյա կինը 8 տարի «տղամարդ» է եղել
25-ամյա Սամանտա Բրուքսը 17 տարեկանից որպես տղամարդ է ներկայացել հանրությանը եւ իր ընկերներին, ինչի պատճառով կալանավայրում է հայտնվել: Այս ընթացքում նա բազմաթիվ զուգընկերուհիներ է ունեցել, որոնց ներկայացել է որպես Լի Բրուքս: Վերջիններս չեն էլ կռահել, որ իրականում կնոջ հետ են հարաբերվում: Այս ընթացքում Սամանտան անգամ երկարատեւ՝ վեցամյա հարաբերություններ է ունեցել մի կնոջ հետ:



Կանանց հետ հարաբերվելիս Սամանտան ֆալոմինատոր է (առնանդամի տեսք ունեցող պրոթեզ, վաճառվում է սեքս-շոփում) գործածել: Հնարամիտ կինը կուրծքն ամուր փաթաթել է բինտով եւ զուգընկերուհիներին ասել է, թե ահավոր այրվածքներ եւ սպիներ ունի կրծքին, այդ պատճառով չի կարող այն բացել: 25-ամյա կինն այնքան է մտել տղամարդու կերպարի մեջ, որ անգամ փորձել է բռնաբարել իր ընկերուհիներից  մեկին: Ոստիկանները բացահայտել են Լի Բրուքս անվամբ ներկայացող կնոջ գաղտնիքը եւ ձերբակալել  նրան: Սամանտային մեղադրանք է առաջադրվել կանանց հետ խաբեությամբ սեռահարաբերվելու եւ աղջիկների վրա հարձակվելու համար: Բրուքսն իրեն մեղավոր չի ճանաչում նշված արարքներում: