Բեգլարյանը մարդ է ծեծել ու մեկնե՞լ

Բեգլարյանը մարդ է ծեծել ու մեկնե՞լ
Մամուլում հրապարակված լուրի հետքերով, թե անցած կիրակի՝ հունվարի 23-ի երեկոյան, Գումի շուկայի մոտ Գագիկ Բեգլարյանի մարդիկ «ռազբորկա» են արել ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի օգնական Էդուարդ Մելքոնյանի հետ, ու Բեգլարյանը փորձել է բաժանել կռվողներին, այդ ընթացքում «մի երկու մուշտի» տալով Մելքոնյանին, երեկ զանգահարեցինք Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին։ «Պարոն Բեգլարյանը քաղաքում չի, ո՞վ է հարցնում»,- եղավ Գագիկ Բեգլարյանի բջջայինին պատասխանող անձի արձագանքը, ով հրաժարվեց ներկայանալ:







Մեր հարցին, թե Բեգլարյանն այսօ՞ր է մեկնել քաղաքից, Գագիկ Բեգլարյանի հեռախոսին պատասխանողը հայտարարեց. «Ես տենց տեղեկություն ձեզ չեմ կարող տալ, բայց այսօր չի մեկնել»: Հիշեցնենք, որ 31-ամյա Էդուարդ Մելքոնյանը հունվարի լույս 24-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հունվարի 23-ի երեկոյան, ժամը 23-ի սահմաններում Արհեստավորների փողոցում իրեն ծեծի են ենթարկել Գումի շուկայի անվտանգության աշխատակիցները եւ պատճառել մարմնական վնասվածքներ: Հետաքրքիր է նաեւ, որ այս անգամ հարուցվել է քրեական գործ: