ՀԱԿ-ն աջակցելու է բողոքի ելած առեւտրականներին

ՀԱԿ-ն աջակցելու է բողոքի ելած առեւտրականներին
Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի երեկվա նիստում, որը վարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, մեզ հասած տեղեկություններով, որոշվել է աջակցել բողոքի ելած առեւտրականներին: Թե կոնկրետ ինչ ձեւով կլինի ընդդիմության աջակցությունը, հայտնի կդառնա առաջիկայում: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նիստի ավարտին լրագրողներին ասել է, որ  մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկները ընդդիմության հետագա ռազմավարության առնչությամբ:



«Քննարկվել եւ վերլուծվել է երկրում վերջերս սրված սոցիալ-տնտեսական վիճակը, գնահատականներ են տրվել, որ ըստ էության իշխանությունների գործողություններն ուղղված են մանր եւ միջին ձեռնարկատիրական խավի ոչնչացմանը, որը նպատակներ ունի ե՛ւ ապահովել օլիգարխիայի հարստացման հնարավորությունները, ե՛ւ, ըստ էության, ոչնչացնել անկախ քաղաքական մտածողություն ունեցող եւ կրող խավը: Քննարկվեցին այս կապակցությամբ Կոնգրեսի անելիքները եւ ապագա միջոցառումները»,- հայտարարել է Կոնգրեսի համակարգողը՝ հավելելով, որ Կոնգրեսը կիսում է մայրաքաղաքում առեւտրականների արտահայտած մտահոգությունները: