Եվս մի քաղաքական գաղթական կմիանա ԲՀԿ-ին
Ընդ որում, Վահան Բաբայանը, որ Սերժ Սարգսյանի չկայացած պրոյեկտից՝ ՄԻԱԿ-ից է անջատվել, ակտիվացել է Ծառուկյանի ֆինանսավորմամբ: Ֆինանսական հոսքերը հնարավորություն տվեցին երիտասարդ գործչին գյուղեգյուղ ընկած բազմաթիվ գրասենյակներ բացել ու նոր «համախոհներ» գտնել: Մեր թղթակցի հարցին, թե ինչ ակնկալիքներով են մտնում ԲՀԿ, արդյո՞ք նպատակը ընտրական ցուցակներում ընդգրկվելն է, Վահան Բաբայանը պատասխանել է. «Ցուցակի հարցը որոշողը ԲՀԿ ղեկավարությունն է»: Իսկ միավորման մասին ասել է, որ դա համատեղ որոշում է ու վճռված է եղել դեռեւս նոյեմբերին: Նրա հավաստմամբ՝ համագումարին ներկա է լինելու նաեւ Գագիկ Ծառուկյանը: Ի դեպ, համագումարին հրավիրված է միայն ԲՀԿ-ն:
Կարծիքներ