Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է արել, այդ թվում` նախագահի աշխատակազմում

Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է արել, այդ թվում` նախագահի աշխատակազմում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Ավետիս Բերբերյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 26-ին Սերժ Սարգսյանիմեկ այլ կարգադրությամբ Վարդան Մակարյանը նշանակվել էր Հայաuտանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:



Բացի այդ, երկրի ղեկավարի հրամանագրով Արամազդ Թարվերդյանը նշանակվել է Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` մինչև 2018 թվականի հունվարի 15-ը: Մեկ այլ հրամանագրով Արսեն Սհոյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Սոֆիա): Մինչ այդ նա զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից: