Եգիպտոսի փոխնախագահն առաջարկում է Մուբարաքին հեռանալ

Եգիպտոսի փոխնախագահն առաջարկում է Մուբարաքին հեռանալ
Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը երկրի նախագահ Հոսնի Մուբարաքին ճգնաժամից դուրս գալու ծրագիր է առաջարկել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով տեղական «Աշ-Շուրուկ» թերթին: Այդ ծրագիրը ենթադրում է 82-ամյա Մուբարաքի հրաժարումը երկրի ղեկավարի պաշտոնից, իշխանության ժառանգականության բացառումը, կառավարության կազմում բիզնեսի ներկայացուցիչների ներառումից հրաժարումը, ինչպես նաեւ` սահմանադրական բարեփոխումներ եւ վերադասավորումներ ղեկավարող կուսակցությունում: Դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է արձագանքել այս ծրագրին ինքը` Մուբարաքը: Սուլեյմանը փոխնախագահ էր նշանակվել հունվարի 29-ին` Եգիպտոսում մոլեգնող բողոքի ակցիանորի ալիքի ներքո: Մինչ այդ, 30 տարի երկիրը ղեկավարած Մուբարաքը տեղակալներ չի ունեցել: Տեղական օրենքների համաձայն, երկրի նախագահի հրաժարականից հետո նրա պաշտոնը ստանձնելու է փոխնախագահը: