Չի հաշտվում տնօրեն չլինելու մտքի հետ

Չի հաշտվում տնօրեն չլինելու մտքի հետ
Դեկտեմբերի 23-ին կառավարության որոշմամբ Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցը միացվեց «Փոքր Մհեր» կրթահամալիրին՝ դառնալով վերջինիս մասնաճյուղը: Թիվ 18-ը, որտեղ խայտառակ վիճակ էր՝ ոտնահարվում էին երեխաների իրավունքները, հատուկ կրթության կարիք չունեցող երեխաներ էին ընդգրկված եւ սովորական երեւույթ էին ծեծն ու բռնությունները, վերջապես պետք է լուծարվի: Սակայն դպրոցի տնօրենը՝ նշանավոր Ծովինար Գեւորգյանը, ոչ մի կերպ չի հաշտվում տնօրեն չլինելու մտքի հետ եւ շարունակում է պայքարը:



Նա կոլեկտիվին պարբերաբար հանում է բողոքի ակցիաների: Եվ դա բացատրում է այսպես. «Համատեղ գործել չենք ուզում, քանի որ «Փոքր Մհերի» կանոնադրության մեջ շատ սպառնալիքներ կան հատուկ դպրոցի կոլեկտիվի համար: Մեր դպրոցն արդեն 60 տարվա պատմություն ունի եւ, չգիտես ինչու, պետք է միանա երեկ չէ առաջին օրը ծնված մի կառույցի...»: Նրանք նամակ են հանձնել վարչապետին եւ սպառնում են պայքարը շարունակել դատարանում: