Հայաստանի օմբուդսմենը հրաժարական է տվել

Հայաստանի օմբուդսմենը հրաժարական է տվել
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, գրեթե 5 տարի պաշտոնավարելուց հետո, հրաժարական է տվել: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է ինքը՝ Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ սահմանված կարգի համաձայն երեկ` փետրվարի 1-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի Ազգային ժողովին: