Հեռարձակենք Ազգային ժողովի նիստերը on-line

Հեռարձակենք Ազգային ժողովի նիստերը on-line




«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Արմեն Մարտիրոսյանը հանդես են եկել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է ամբողջացնել Ազգային ժողովի գործունեության սկզբունքները, որոնք հիմնվում են քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկման, հավաքական լուծման եւ հրապարակայնության վրա:



Նախագծի ընդունումը կնպաստի Ազգային ժողովի գործունեության նկատմամբ հասարակության իրազեկվածության աստիճանի, ինչպես նաեւ` խորհրդարանի հեղինակության եւ վստահության բարձրացմանը` Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքով (www.parliament.am) նիստերի առ-գիծ (on-line)հեռարձակման միջոցով: Օրենսդրական նախաձեռնության ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործունեության թափանցիկության, հաշվետվողականության, ինչպես նաեւ` հրապարակայնության ապահովմամբ:



Ժամանակակից պառլամենտարիզմի պահանջներից է հեռահաղորդակցության համակարգերի` համակարգչային ու հեռուuտատեuային ցանցերի, ինչպեu նաեւ` տեխնիկական եւ ծրագրային միջոցներով ապահովել բարձրագույն օրենսդիր մարմնի եւ հասարակության միջեւ առավել բաց երկխոսությունը: Հայասատանի Հանրապետության գործող օրենսդրությունը չի ապահովում Ազգային ժողովի գործունեության ամբողջական տեղեկատվության տրամադրումն ու հաuանելիությունը հասարակության լայն շերտերին:



Սույն նախագիծը հասարակության յուրաքանչյուր անդամին հնարավորություն կտա հաղորդակից լինել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործունեությանը, տեղեկանալ  խորհրդարանում դռնբաց նիստերի ելույթներին, հայտարարություններին, հարց ու պատասխաններին, նախագծերի քննարկումներին, դրանց քվեարկություններին եւ տեղի ունեցող քաղաքական գործընթացներին:



ԱՄՆ-ի, Լատինական Ամերիկայի, Եվրոպական Միության անդամ երկների, ինչպես նաեւ` այլ երկրների (Նորվեգիա, Շվեցարիա) խորհրդարանները, օգտագործելով համաշխարհային համակարգչային ցանցի ռեuուրuները, իրականացնում են նիստերի համացանցային հեռարձակում (Live Webcasting,  Web TV), որի նպատակն է ապահովել օրենսդիր մարմինների գործունեության թափանցիկությունը եւ հրապարակայնությունը: Դռնբաց նիստերի համացանցային հեռարձակման պրակտիկան կիրառվում է նաեւ Եվրոպական Խորհրդարանի եւ Եվրոպայի Խորհրդի լիագումար նիստերի ընթացքում: