Հայ ժողովուրդը դեռ կգնահատի

Հայ ժողովուրդը դեռ կգնահատի
Ժամանակը եւ հայ ժողովուրդը դեռ կգնահատեն, թե ինչքան էր Արմեն Հարությունյանի ներդրումը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը զրոյական մակարդակի հասցնելու գործում: Սակայն այսօր, երբ նա արդեն անցյալում է, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի համար ամենածանր`  2008-ի մարտի 1-ից հետո ընկած շրջանում նա անուրանալի ծառայություններ մատուցեց իշխանություններին եւ ոչինչ չարեց, որպեսզի նպաստի իրավունքի, արդարության եւ հասարակական համերաշխության հաստատմանը: