Փոխատեղումները շարունակվում են

Փոխատեղումները շարունակվում են
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, Գագիկ Սայադյանի հրաժարականից հետո, ժամանակավորապես զբաղեցնում էր բուժվարչության պետ Վահան Պողոսյանը: Երեկ նա եւս հեռացել է, եւ դարձյալ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թափուր է մնացել:



Որոշ տեղեկությունների համաձայն, Հարություն Քուշկյանն այն պատրաստվում է վստահել իր իրավական հարցերով խորհրդական Սուրեն Քրմոյանին: Նրան սկզբում ժամանակավոր պաշտոնակատար կնշանակեն, ապա կհաստատեն: Իսկ Վահան Պողոսյանը, թեեւ կշարունակի մնալ նախարարությունում, սակայն դեռ հարց է, թե որ վարչությունում, քանի որ բուժվարչությունն ունի պետի նոր պաշտոնակատար: Նշենք, որ Վահան Պողոսյանը Քաղծառայության խորհրդի քննությանը չի մասնակցել՝ հիվանդ լինելու պատճառաբանությամբ. իրականում պարզ էր, որ այլ թեկնածու կա: