Անգործ չեք մնա

Անգործ չեք մնա
Երեկ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է թիվ 18 հատուկ դպրոցի կոլեկտիվին եւ խոստացել, որ կոլեկտիվի մոտ 30 անդամներն անգործ չեն մնալու՝ նրանք աշխատանքի կանցնեն «Փոքր Մհեր» կրթահամալիրում, որին է միացվել հատուկ դպրոցը: Հանդիպմանը չի մասնակցել դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանը, որը կառավարության որոշման դեմ պայքարի կազմակերպիչն է եւ կոլեկտիվին փողոց հանողը:



Ընդհանրապես ժամանակն է վերանայել հատուկ կարգավիճակ ունեցող բոլոր դպրոցների հարցը: Դրանք ըստ էության հին, խորհրդային մանկավարժության մնացուկն են, որտեղ երեխաներին կտրում էին իրենց միջավայրից, յուրօրինակ ռեզերվացիաներ ստեղծում եւ մեկուսացնում հասարակությունից: Արդյունքում՝ այդ դպրոցների շրջանավարտներից էին ձեւավորվում հանցագործների, թմրամոլների եւ հասարակությանն անպետք մարդկանց բանակները: