Բրայզան անհամբեր է
Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ իր հիմնական առաքելությունը լինելու է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործունեությունը: Ադրբեջանա-ամերիկյան առեւտրի պալատում ընդունելություն է կազմակերպվել Բրայզայի պատվին, որի ընթացքում նա ասել է, որ ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի համագործակցությունն ավելի լայն է, այն դուրս է գալիս նավթագազային ոլորտի շրջանակներից:
«Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ Բաքու ժամանելու»,- նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: Նշենք, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանում դեսպան չունեն մոտ տասնութ ամիս: Մեթյու Բրայզայի թեկնածությունը վաղուց էր շրջանառվում, սակայն ԱՄՆ Կոնգրեսի հայամետ գործիչներն ամեն կերպ խոչընդոտում էին նրա թեկնածության հաստատմանը: Բրայզան Բաքու կժամանի առաջիկա օրերին:

Կարծիքներ