Մեդվեդեւը հերքել է Պուտինի հայտարարությունը. սկանդա՞լ է հասունանում

Մեդվեդեւը հերքել է Պուտինի հայտարարությունը. սկանդա՞լ է հասունանում
Պաշտոնատար անձինք իրավունք չունեն հայտարարել հանցագործությունների բացահայտված լինելու մասին, քանի դեռ նախաքննությունը չի ավարտվել, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` խոսելով Դոմոդեդովոյում տեղի ունեցած պայթյունի մասին: «Այդ հանցագործությունը բացահայտված չէ, այդուհանդերձ կա որոշակի առաջխաղացում»,- արձանագրել է նախագահը: Այս հայտարարությունը շատ հետաքրքիր է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` ավելի վաղ արված հայտարարության ֆոնին: Վարչապետը ամենեւին ոչ երկիմաստ հայրատարարել էր, որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի պայթյունի գործը բացահայտված է: