Իրանը` ջրի տակ

Իրանը` ջրի տակ
Իրանում վերջին երեք օրերի ընթացքում անդադար տեղացող անձրեւի պատճառով 14 քաղաքներ եւ 116 գյուղեր ջրի տակ են անցել: MEHR լրատվական գործակալության փոխանցմամբ` Քերման եւ Փարս համայնքներում վեց մարդ է զոհվել, երկուսն անհայտ կորել են: Ջրհեղեղից տուժած գյուղերի բնակիչներին մթերք, վրաններ եւ տաք ծածկոցներ են մատակարարվել: