Եգիպտական ընդդիմությունը այս օրը հայտարարել է «Մուբարաքի վերջին օր»

Եգիպտական ընդդիմությունը այս օրը հայտարարել է «Մուբարաքի վերջին օր»
Հակակառավարական բողոքի ակցիաների կազմակերպիչները մտադիր են այսօր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հավաքել նվազագույնը մեկ միլիոն ցուցարարների: Եգիպտական ընդդիմությունը կոչ է անում իր կողմնակիցներին ուրբաթ օրը դարձնել «Մուբարաքի վերջին օր», իսկ վարչապետ Ահմեդ Շաֆիկը հանձնարարական է իջեցրել ՆԳՆ-ին` չխոչընդոտել խաղաղ երթերին, հայտնում է Вести.ру-ն: Երեկ` փետրվարի 3-ին, Մուբարաքը հայտարարել էր, որ մտադիր է հեռանալ, սակայն մտավախություն ունի, որ իր հրաժարականը կարող է քաոս առաջացնել երկրում: