Կահիրեում դիվանագիտական մեքենան վրաերթի է ենթարկել 20-ից ավելի ցուցարարների (վիդեո)

Կահիրեում դիվանագիտական մեքենան վրաերթի է ենթարկել 20-ից ավելի ցուցարարների (վիդեո)
Կահիրեում «Ցասման օրվա» ժամանակ դիվանագիտական մի մեքենա քշել է 20-ից ավելի ցուցարարների վրա, հայտնում է Newsru.com-ը: Ընդ որում դեռեւս որոշակի կասկածներ են մնում, թե դա իրոք հատկապես դիվանագիտական մեքենա է եղել: Միանշանակ է միայն, որ մեքենայում գտնվող անձինք փորձել են փրկել սեփական կյանքերը: Միջադեպը նկարահանվել է ականտեսի կողմից եւ տարածվել վիդեոհոսթինգներով:



Ըստ որոշ պնդումների, մեքենան պատկանելիս է եղել ԱՄՆ դեսպանատանը: РБК-ի տեղեկությունների համաձայն, մեքենան հանկարծակի պոկվել է տեղից եւ փորձել անցնել ամբոխի միջով: Այն ցուցարարները, որոնք գտնվելիս են եղել անմիջապես մեքենայի դիմաց, հասցրել են կողք թռչել: Սակայն ավտոմեքենան, արագություն հավաքելով, վրաերթի է ենթարկել ավելի հեռու կանգնած մարդկանց եւ անհետացել: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն վրաերթի է ենթարկվել ավելի քան 20 մարդ, որոնց մեջ կան ինչպես ծանր վիրավորներ, այնպես էլ զոհվածներ: