Անհայտ անձինք ավիրել են «Ալ-Ջազիրա»-ի Կահիրեի գրասենյակը

Անհայտ անձինք ավիրել են «Ալ-Ջազիրա»-ի Կահիրեի գրասենյակը
Համաարաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ անհայտ անձինք ավիրել են Կահիրեում հեռուստատեսության գրասենյակը: Ավելի մանրամասն տեղեկություններ դեռ չեն հաղորդվում, միայն ճշտվել է, որ լրջորեն վնասվել են գրասենյակում գտնվող հեռուստատեսային սարքավորումները: «Ալ-Ջազիրան» հայտարարություն է տարածել նաեւ այն մասին, որ հաքերները հարձակում են գործել հեռուստատեսության կայքի վրա` փորձելով խանգարել Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմանը:



Ավելի վաղ եգիպտական իշխանություններն արգելել էին «Ալ-Ջազիրան» եւ անվավեր էին ճանաչել նրա բոլոր լրագրողների հավատարմագրումը` պնդելով, որ այդ երկրում տիրող իրադարձությունների` այդ ալիքի լուսաբանումը հրահրում է նոր անկարգություններ: Անկախ արգելքից` հեռուստատեսությունը շարունակել էր գործունեությունը, նրա հեռուստառեպորտաժները հեռարձակվում են աշխարհի տարբեր հեռուստաալիքներով, այդ թվում նրանցով, որոնք հեռարձակվում են Եգիպտոսում: