Ծաղկեպսակ՝ Իրանի դեսպանատան առջեւ

Ծաղկեպսակ՝ Իրանի դեսպանատան առջեւ
Ուրբաթ օրը կայացել է թուրք-ադրբեջանական խմբի բողոքի ակցիան Անկարայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան շենքի առջեւ: Ակցիային մասնակցած մոտ 300 քաղաքացիները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, պահանջում են չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին, դադարեցնել Իրանում բնակվող ադրբեջանցիների իրավունքների խախտումները, չաջակցել Հայաստանին: Ադրբեջանցիները Իրանից նաեւ պահանջում են ապահովել այդ երկրում բնակվող ադրբեջանցիների՝ մայրենի լեզուն կիրառելու իրավունքը:



Ակցիայի ավարտին մասնակիցները ի նշանի իրենց բողոքի սեւ ծաղկեպսակ են դրել դեսպանատան առջեւ եւ հեռացել: Ինչպես այս, այնպես էլ Բաքվում կայացած նույնաբովանդակ բողոքի ակցիայի ժամանակ, պաշտոնական Թեհրանն ու իրանական լրատվամիջոցները որեւէ կերպ չեն արձագանքել ադրբեջանցիների պահանջներին: Իսկ ադրբեջանական իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը հանդես է եկել Իրանի արտաքին քաղաքականության սուր քննադատությամբ: Նա նշել է, որ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու իրանական փորձերը մթագնում են երկու հարեւան երկրների հարաբերությունները: