Երկնագույն տղերքի ժամանակը

Երկնագույն տղերքի ժամանակը
Երբ երկրում ավելանում է ժելեած մազերով, երկնագույն հակումներով, թույլերին հոխորտացող, ուժեղներից սարսափող տեսակի չափաքանակը, կարելի է խոսել համընդհանուր բարոյական ճգնաժամի մասին: Այս տեսակն ամենուր է եւ հատկապես մեր փողերից սնվող հեռուստաէկրանին: Սրանք իրենց տրված ամբիոնն օգտագործում են խիստ նեղ անձնական նպատակներով՝ իրենց թանին թթու ասողներին վիրավորելով, իրենց եթեր տրամադրած իշխանությունների ոտքերը լիզելով: Միացնում ես կենտրոնական ալիքը, եւ վարքային, հոգեկան, առողջական շեղումներով մեկը նստած ճամարտակում է էկրանից: Ոչ ոք չի կարող ասել, թե նա ինչ է ասում, ինչ է ուզում, ինչ խնդիր է լուծում: Չէ, անշուշտ մի խնդիր դրել է իր առաջ: Գործող իշխանությունների պաշտոնավարումը հնարավորինս երկարաձգելը: Թեեւ սրա նմանները եթե չվնասեն, ոչ մեկին օգուտ չեն տա: Իսկ օգուտը սրանք տարբեր կերպ են հասկանում: Ասենք՝ տերերին հաճելի տեքստեր ասելու մեջ: Այնպիսի տեքստեր, որից տերը համոզվի, որ նետած ոսկորն ավելորդ չէ: Այնպիսի տեքստեր, որտեղ այդ նույն տերերի հակառակորդներին ու թշնամիներին քլնգի եւ ինքնահաստատվի: Նրանք նաեւ շատ զգույշ են, որ հանկարծ չզայրացնեն նրանց, ովքեր կարող են իրենց քնքուշ մարմինները ոտատակ տալ: Դե, պատկերացրեք հանկարծ մի թթու խոսք ասեն Նեմեց Ռուբոյի հասցեին, հաջորդ օրն ի՜նչ կկատարվի սրանց հետ: Իսկ սրանք հաշվարկել գիտեն՝ գիտեն, որ «Հրապարակի» խմբագիրը սափրագլուխ չէ՝ վիզը չի ոլորի, հացից չի զրկի, տղամարդու հայհոյանք չի տա: Ուրեմն կարելի է եթերն օգտագործել «Հրապարակի» ու նրա խմբագրի դեմ: Անհոդաբաշխ ու անկիրթ, նողկալի ու ստոր բարբաջանք տարածել: Այս դեպքում տերերն էլ գոհ կմնան՝ գլուխը կշոյեն աննախադեպ «համարձակության» համար: Իրենք էլ կուշտ կլինեն: