Մերկ Բեռլուսկոնիի նկարների համար կվճարեն մեկ միլիոն եվրո

Մերկ Բեռլուսկոնիի նկարների համար կվճարեն մեկ միլիոն եվրո
Իտալացի լրագրողներն իմացել են, որ կան լուսանկարներ, որտեղ վարչապետ Բեռլուսկոնին մերկ պատկերված է մի քանի մարմնավաճառների հետ։ԶԼՄ–ները որս են կազմակերպել այդ նկարների վրա՝ յուրաքանչյուրի համար խոստանալով ամենաքիչը մեկ միլիոն եվրո։ Լուսանկարներն արել է Բեռլուսկոնիի մշտական երեկույթների մասնակիցներից մեկը։ Վերջերս քննիչները, որոնք վարում են Իտալիայի վարչապետի մասնակցությամբ վերջին սեքս-սկանդալի գործը, խուզարկել են նրա մի քանի ենթադրյալ սիրուհիների բնակարանները։



Խուզարկությունների ընթացքում առգրավվել են համակարգիչներ և բջջային հեռախոսներ, որոնք իբր կարող են պարունակել 72-ամյա վարչապետին վարկաբեկող լուսանկարներ։ Իսկ մինչ այդ Բեռլուսկոնիի փաստաբաններն արդեն պաշտոնապես բողոք են ներկայացրել քննչական մարմիններ՝ պահանջելով ապահովել նկարների գաղտնիությունը, եթե այդպիսիք ընդհանրապես գոյություն ունեն։ Նրանք ընդգծել են, որ նշված նկարների հրապարակման դեպքում դրանք հարկ է համարել կեղծիք և ֆոտոմոնտաժ։



Բեռլուսկոնիի անվան հետ կապված հերթական սեքս-սկանդալը ձգվում է սույն թվականի հունվարի կեսերից, երբ հայտնի դարձավ, որ վարչապետի դեմ գործ է հարուցված՝ անչափահասների սեռական շահագործման կասկածանքով։