Գոնե սահմանեք

Գոնե սահմանեք
Մեր նոր քաղաքապետը կրկնվում է: Գոնե մի նոր բան մտածեր ախր, որովհետեւ բոլորն էլ իրենց պաշտոնավարումը սկսել են փողոցային առեւտրի արգելքից ու ինքնակամ շինությունների անթույլատրելիության մասին ճառերից: Միտինգների արգելումն էլ կուլտուր-լուսավորչական նպատակներով` ձեզ նվեր:



Ամենածիծաղելին, սակայն, այն է, որ այս մարդիկ նախ կարիք ունեն սահմանել, թե ինչ բան է ինքնակամ շինությունը, հետո նոր դրա դեմ պայքարել: Մինչ այսօր ինքնակամ է համարվում «էական խախտումներով արված շինարարությունը», ինչը նշանակում է, որ այն, ինչ էական է մեկի դեպքում, ոչ էական կարող է դառնալ երկրորդի պարագայում:  Տարբերակո՞ղն ով է...



Գ.ՍԻՄՈՆՅԱՆ