Պատվավոր երրորդ տեղը

Պատվավոր երրորդ տեղը
«Գրանդ հոլդինգի» մամուլի ծառայությունը, մեր խնդրանքով անդրադառնալով վերջերս Պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ 2010 ֆինանսական տարում առաջին խոշոր 300 հարկատուների վճարած հարկերի եւ տուրքերի ցանկին, մեկնաբանել է Վարդանյանների ընտանիքին պատկանող ձեռնարկությունների վճարած հարկերի չափը:



Ըստ այդմ՝ Հրանտ Վարդանյանին եւ Վարդանյան ընտանիքին պատկանող ձեռնարկությունների վճարած հարկերի մեծությունը հետեւյալն է. «Ինտերնեշնլ Մասիս տաբակ»` 7մլրդ 416 մլն դրամ, «Գրանդ տոբակո»` 3 մլրդ 993 մլն դրամ, «Գրանդ քենդի»` 1 մլրդ 948 մլն դրամ, «Մասիս տոբակո»` 940 մլն 956 հազ. դրամ, «Մասիս իմպորտ-էքսպորտ»` 246 մլն 868 հազ. դրամ, «Անուշ լինի»` 203 մլն 864 հազ. դրամ, եւ «Ռումավա»` 160 մլն 918 հազ. դրամ: Բոլոր ընկերությունները միասին վճարել են 14 մլրդ 911 մլն դրամ հարկեր եւ տուրքեր:



Այս ցուցանիշով Վարդանյան ընտանիքին պատկանող ընկերությունները 300 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում են 3-րդ տեղը: Մամուլի ծառայությունը հիշեցնում է նաեւ, որ այս ընկերությունները միասին ապահովում են 4 հազար 500 աշխատատեղ՝ արտադրության մեջ, եւ հազարավոր աշխատատեղեր՝ գյուղատնտեսության ոլորտում: