Վրաստանում գրիպից մահացել է 13 մարդ

Վրաստանում գրիպից  մահացել է 13 մարդ
Հարեւան Վրաստանում H1N1 վիրուսով վարակվածության ու մահվան դեպքերն ավելացել են: Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ երկրում խոզի գրիպով վարակվածների թիվը հասել է 285-ի, որոնցից 8-ը մահացել է: Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում գրիպից այս սեզոնում մահացել է 13 մարդ:



Երկրում լայնորեն տարածված են նաեւ A եւ B տիպի վիրուսները: Չնայած վարակվածության դեպքերն օրեցօր ավելանում են, Վրաստանի առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ խուճապի մատնվելու կարիք չկա: