«Google»-ի նոր պրոյեկտը

«Google»-ի նոր պրոյեկտը
«Google» ընկերությունը գործի դրեց իր նոր, այսպես կոչված, գեղարվեստական պրոյեկտը` «http://googleartproject.com», որը հնարավորություն է ընձեռում արվեստի սիրահարներին օնլայն տարբերակով վիրտուալ ճամփորդություն կատարել Ամերիկայի եւ Եվրոպայի թվով 17 ամենահայտնի թանգարաններ եւ գրեթե կատարյալ որակով դիտել մոտ 1000  կտավ:



Վան Գոգի,  Բրեյգելի, Բոտիչելիի եւ մեծանուն մյուս նկարիչների ստեղծագործությունները հնարավոր է դիտել յուրաքանչյուր ռակուրսից, սանտիմետր առ սանտիմետր` տեսնելով նույնիսկ վրձնահարվածներն ու առանձին դետալներ: Ըստ պրոյեկտի հիմնադիրների՝ սա մարդկանց հնարավորություն կտա մատչելիորեն ծանոթանալու գեղանկարչության գլուխգործոցներին, կզարգացնի վիզուալ ձեւով ստացած գիտելիքների փորձը, կամրապնդի ու կտարածի վիրտուալ ճամփորդության օնլայն մշակույթը: