Իր ինտիմ ֆոտոները ցանցում տարածած կոնգրեսմենը հրաժարական է տվել

Իր ինտիմ ֆոտոները ցանցում տարածած կոնգրեսմենը հրաժարական է տվել
ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Նյու-Յորք նահանգից ներկայացված կոնգրեսմեն Քրիստոֆեր Լին ստիպված է եղել հրաժարական ներկայացնել այն բանից հետո, երբ ինտերնետում հրատարակվել են նրա ինտիմ լուսանկարները եւ ծանոթությունների կայքում արված հաղորդագրությունները: Պաշտոնապես ամուսնացած կոնգրեսմենի նախասիրությունները բացահայտող փաստերը Gawker պորտալին է տրամադրել 34-ամյա մի կին, որը գերադասել է անհայտ մնալ:



Հենց այս կնոջ հետ է ցանկացել ցանոթանալ Լին: Կնոջն ուղղված հաղորդագրությունում Լին ասել է, թե ամուսնալուծված է, զբաղվում է լոբբինգով, իսկ կյանքում «ուրախ, լավ կազմվածքով, կայֆ տղա է»: Լին հայտարարել է լիազորությունները վայր դնելու մասին լուսանկարների` ինտերնետում հայտնվելուց երեք ժամ անց: