Սիլվիո Բերլուսկոնիի բոլոր կանայք (ֆոտոշարք)

Սիլվիո Բերլուսկոնիի բոլոր կանայք (ֆոտոշարք)
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի շուրջ վերջին շրջանում ստեղծված սեքսուալ բնույթի սկանդալային իրավիճակի շնորհիվ լայն հանրության, այդ թվում` լրագրողների ուշադրությունը 74-ամյա այս տղամարդու նկատմամբ դրսեւորվում է ոչ այնքան որպես քաղաքական գործչի, որքան կնամոլի: Այս ֆոտոշարքը գեղեցիկ սեռի այն ներկայացուցչների մասին է, որոնք այս կամ այլ կերպ տեղ են գտել ծերուկ վարչապետի կյանքում:Վենեսուելացի մոդել Աիդա Էսպիկան պատմել է, որ արդեն չորս տարի է` շփվում է Բերլուսկոնիի հետ:



Ատամնաբույժ Նիկոլ Մինետիին Բերլուսկոնին դիմել է 2010թ. իր վրա կատարված հարձակումից հետո:



Կրթությամբ իրավաբան մոդել Գրացիանա Կապոնեն բոլորովին վերջերս նկատվել է Բերլուսկոնիի հետ հեռուստատեսության եթերում:



Այս պահին Իրիս Բերարդին 19 տարեկան է: Բերլուսկոնիի հետ Սարդինիայի ամառանոցում շփվելու օրերին` 2009թ. նոյեմբերին, Իրիսն ընդամենը 17 տարեկան էր:



32-ամյա Բարբարա Գուերան Բերլուսկոնիի փողերով մեկ շաբաթվա ընթացքում գնել է 25 զույգ կոշիկ:

25-ամյա Մարիա Էսթեր Գարսիա Պոլանկոն` մոդել եւ պարուհի Դոմինիկյան հանրապետությունից, պնդում է, որ քնել է Իտալիայի վարչապետի հետ` շնորհակալության զգացումից, երբ նա իր 5-ամյա դստեր համար թխվածք է գնել եւ օգնել է իրեն տեղավորվել հեռուստատեսությունում:



23-ամյա կուբացի մոդելը նկատվել է գաղտնի տեսագրության մեջ, որը նկարահանվել է Բերլուսկոնիի առանձնատներից մեկում տեղի ունեցած երեկույթի ժամանակ:



Պարուհի եւ մոդել Ալեսանդրա Սորցինելին Բերլուսկոնիից իբր ստացել է 20.000 եվրո` նրա երեկույթներին մասնակցելու համար:



Վարչապետի ենթադրյալ սիրուհիներից մեկը` 25-ամյա Ֆրանչեսկա Պասկալը, նախկին պարուհի է, իսկ ներկայումս` տարածաշրջանային խորհրդական Նեապոլից:



Պատրիցիա Դի Ադարիոն ի վերջո դարձավ Բերլուսկոնիի կուսակցության տարածքային խորհրդական նրա հայրենի Բարի քաղաքում:

18-ամյա դպրոցական Նոեմի Լետիցիան գրավեց ԼԶՄ-ների ուշադրությունն այն ժամանակ, երբ հայտարարեց, որ Բերլուսկոնիից նվեր է ստացել ոսկյա ադամանդապատ ապարանջան եւ 6 հազար եվրո: Ի դեպ նա Բերլուսկոնի ամուսնական զույգի ապահարզանի գլխավոր պատճառն է:



28-ամյա Բարբարա Մատերան` Միսս Իտալիա մրցույթի մասնակից, նույնպես Բերլուսկոնիի հովանավորության ներքո է:



30-ամյա Քամիլա Ֆերանտին նկարահանվում է իտալական սերիալներում եւ կիսամերկ լուսանկարվում օրացույցների ու ամսագրերի համար:



32-ամյա մոդել եւ ռեալիթի շոուի մասնակից Անժելա Սոզիոն նկատվել է Բերլուսկոնիի ծնկներին նստած` Սարդինիայի ամառանոցում:



29-ամյա մոդել Էլեոնորան Գանջիոլին նույնպես Բերլուսկոնիի ֆավորիտուհիներից մեկն է:

Միսս Իտալիա, 32-ամյա Մարա Կարֆագնան նախկին մոդել է, ներկայումս աշխատում է որպես նախարար Բերլուսկոնիի կառավարությունում:



28-ամյա երկվորյակներ Էլեոնորա եւ Իմա դե Վիվոները նույնպես եղել են Բերլուսկոնիի ուշադրության կենտրոնում:



35-ամյա Ելենա Ռուսոն Բերլուսկոնիի բարյացակամությունը վայելող հերթական կանանցից մեկն է եւ նրա շնորհիվ լավ կարիերա է արել հեռուստատեսությունում:



Եվ վերջապես 52-ամյա Վերոնիկա Լարիոն, որը 30 տարիների ընթացքում եղել է Բերլուսկոնիի կինը: 2009թ. մայիսին երեք երեխաների մայրն այլեւս չդիմացավ ամուսնու արկածներին եւ դիմեց ապահարզանի: