Խաչիկի քոչարին

Խաչիկի քոչարին
Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանը փետրվարի 19-ին միջոցառում է կազմակերպում Մատենադարանի հարթակում, որտեղ պատրաստվում է քոչարի պարել՝ ի նշանավորում եւ ի պատիվ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ տարվա:



Մեր թղթակիցը ՀՀԿ երիտթեւի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանին հարցրել է, թե ՀՀԿ-ի աջակցությա՞մբ է Ասրյանը քոչարի պարելու: «Խաչիկ Ասրյանն իր նախաձեռնությամբ է հանդես գալիս, մեր աջակցությունն այդտեղ չկա»,- հայտարարել է Ավագյանը: Մեր հարցին, թե ինչպես են գնահատում նրա ակցիան, մասնավորապես` ի պատիվ Սերժ Սարգսյանի քոչարի պարելը, ՀՀԿ երիտթեւի նախագահը հայտարարել է. «Շատ բարձր եմ գնահատում»: Պարզ չէ միայն, թե ինչու այդ դեպքում իրենք էլ չեն միանում Ասրյանի քոչարիին: