Գորբաչովը բացահայտել է Պուտինի ծրագրերը

Գորբաչովը բացահայտել է Պուտինի ծրագրերը
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն իր կանխատեսումներն է արել այն մասին, թե ով Ռուսաստանում կգա իշխանության 2012թ.: Նա կարծում է, որ վարչապետ Վլադիմիր Պուտինը չի առաջադրվի որպես նախագահի թեկնածու, այս մասին Գորբաչովը հայտնել է Sky News հեռուստաալիքին տրված հարցազրույցում: «Ամենայն հավանականությամբ նա չի առաջադրվի 2012թ.-ի նախագահական ընտրություններին: Ինչ կանեն նրանք ապագայո՞ւմ: Հնարավոր է նա նորից տեղերով կփոխվի Մեդվեդեւի հետ»,- Գորբաչովին մեջբերում է հեռուստաալիքը:



Այս արտահայտությունից շատ լրատվամիջոցներ հետեւություն են արել, որ Պուտինը ընտրությունների կգնա 2018 թվականին: Հիշեցնենք, որ առայժմ Վլադիմիր Պուտինը եւ Դմիտրի Մեդվեդեւը պաշտոնապես չեն հայտարարել 2012թ. նախագահական ընտրություններին առաջադրվելու իրենց մտադրությունների մասին: Հրապարակային ելույթներում նրանք նշում են, որ չեն բացառում նման հնարավորությունը: Մասնավորապես Պուտինը խոստացել է պայմանավորվել Մեդվեդեւի հետ, թե իրենցից ով է առաջադրվելու նախագահական հաջորդ ժամկետի համար: Միեւնույն ժամանակ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը հայտարարել էր, որ Մեդվեդեւը «որոշակիորեն ուզում է» մասնակցել 2012թ. ընտրություններին: