Փորձում են համաձայնության հասնել

Փորձում են համաձայնության հասնել
Երեւանից Բաքու ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք փորձում են ղարաբաղյան համակարտության կարգավորման «հիմնական սկզբունքների» վերաբերյալ համաձայնության հասնել: Հայաստանում համանախագահները հանդիպում են ունեցել ՀՀ նախագահի, Արտաքին գործերի, Պաշտպանության նախարարների հետ: Նմանատիպ հանդիպումներ ծրագրված են նաեւ Բաքվում: