«Եվրատեսիլին» մասնակցած երգչուհուն կուսակցականացրին

«Եվրատեսիլին» մասնակցած երգչուհուն կուսակցականացրին
Հարեւան Ադրբեջանում եւս իշխանությունները կուսակցականացնում են ոչ միայն նախարարների, փոխնախարարների, անկախ պատգամավորների, այլեւ մշակույթի եւ շոու բիզնեսի ներկայացուցիչների: Փետրվարի 10-ին Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության շտաբում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում Ադրբեջանը ներկայացրած երգչուհու կուսակցականացման պաշտոնական արարողությունը:



Հավանաբար երիտասարդ երգչուհին այդպիսով իր շնորհակալությունն է հայտնել «վերեւներին»` իրեն երգի միջազգային մրցույթ գործուղելու համար: Սաֆուրա Ալիզադեն այլեւս Ալիեւի «թիմից» է: Կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը հայտարարել է, թե Ալիզադեն ինքն է դիմել «Ենի Ազերբայջանին» անդամակցելու խնդրանքով: «Մենք ուզում ենք, որ մեր երիտասարդությունն ակտիվորեն մասնակցի երկրի քաղաքական-հասարակական կյանքին»,- ասել է Ալի Ահմեդովը: Ըստ պաշտոնական տվյալների` Ադրբեջանում իշխող կուսակցության շարքերն են համալրել արդեն 530 հազար քաղաքացիներ: