Ծառուկյանը պահանջել է վարչապետի պաշտոնը

Ծառուկյանը պահանջել է վարչապետի պաշտոնը
Ուրբաթ օրը նոր տեղեկություններ ստացանք Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանակցությունների ընթացքի մասին. ԲՀԿ ղեկավարը Սերժ Սարգսյանին սատարելու դիմաց պահանջել է ԱԺ ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը տրամադրել իր կուսակցությանը: Մեր տեղեկություններով, այս պահանջը նախագահին բոլորովին դուր չի եկել, սակայն առաջարկը կտրուկ չի մերժվել: Ամեն ինչ կախված է ԲՀԿ համագումարում արվելիք հայտարարություններից: Եթե սատարում չեղավ, ապա հակասությունների նոր ալիք է սպասվում, որն այս անգամ իսկապես կարող է հանգեցնել կոալիցիայի վախճանին: