ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններ. Այսօր վերջնական որոշո՞ւմ կկայացվի

ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններ. Այսօր վերջնական որոշո՞ւմ կկայացվի
Մեր իշխանական  աղբյուրների համաձայն, ԲՀԿ վերջին համագումարից հետո ավելի են սրվել Սերժ Սարգսյանի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փոխհարաբերությունները: Սերժ Սարգսյանը  կրկին փորձել  է  Ծառուկյանի հետ խոսել վերջնագրերի լեզվով և առաջարկել նոր հուշագրի տեքստ, որը էապես տարբերվում է նախօրեին համաձայնեցված տարբերակից: Ըստ նույն աղբյուրների, այժմ Սարգսյանը Ծառուկյանից պահանջում է կամ հայտարարել 2013 թվականի ընտրություններում իրեն սատարելու մասին, կամ լքել կոալիցիան: Լուրեր կային, որ ԲՀԿ-ն այսօր-վաղը արդեն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ` ոչ ի օգուտ Սերժ Սարգսյանի: Սակայն այս պահի դրությամբ, մեր տեղեկություններով, բավական թեժ մթնոլորտում ընթանում է ԲՀԿ քաղխորհրդի նիստ, որտեղ քննարկվում է հուշագիրը ստորագրել-չստորագրելու հարցը, եւ ըստ նախնական տեղեկությունների, ԲՀԿ-ի` ստորագրելուն կողմ արտահայտվող հատվածը զգալի առավելություններ ունի: Այս պահին սույն իրավիճակի հետ կապված նիստ են անում նաեւ կոալիցիայի մյուս ուժերի` ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի քաղաքական վերնախավերը: ՀՀԿ նիստը գլխավորում է անձամբ Սերժ Սարգսյանը: