ՀՀԿ. ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կպաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը

ՀՀԿ. ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կպաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը
Փետրվարի 16-ին` ուշ երեկոյան, հեռուստատեսությամբ հրապարակվեց ՀՀԿ-ի կողմից պատրաստված ՀՀ իշխող կոալիցիայի հուշագրի վերջնական տեքստը, որտեղ ոչ երկիմաստ կերպով նշվում է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը սպասվող նախագահական ընտրություններում սատարելու են միասնական թեկնածուի` ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի: Սա ըստ էության նախագիծ է, որը ներկայացվել է փետրվարի 16-ին, ՀՀԿ-ի, եւ նույն ՀՀԿ-ի պնդմամբ` հավանության է արժանացել կոալիցիոն մյուս ուժերի` ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից: Ենթադրվում է, որ սույն փաստաթուղթը կստորագրվի փետրվարի 17-ին, օրվա երկրորդ կեսին: Սա ըստ էության փոփոխության ոչ ենթակա տեքստ է այլեւս, պաշտոնապես հրապարակված, ըստ այդմ նաեւ` վերջնագիր ԲՀԿ-ին: Ինքը` ԲՀԿ-ն, դեռեւս որեւէ կերպ չի արձագանքում այս իրողությանը: