ԲՀԿ «ողջամիտ» մեծամասնությունը որոշել է

ԲՀԿ «ողջամիտ» մեծամասնությունը որոշել է
Երեկ ողջ օրվա բուռն քննարկումներից հետո ԲՀԿ «ողջամիտ» մեծամասնությունը որոշել է միանալ հուշագրին ու մնալ կոալիցիայում: Անգամ նոր զիջումներ չեն կարողացել կորզել Սերժ Սարգսյանից: Նա անդրդվելի է եղել եւ հատկապես զայրացել է, երբ ԲՀԿ-ն վարչապետի պաշտոնն է պահանջել: Մի խոսքով՝ ուլտիմատումն իր դերը խաղաց:



Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն այս հանգուցալուծումից դժգոհ է մնացել, նա միշտ կողմնակից է ուժի ցուցադրության եւ անգամ հակված է եղել, որ ԲՀԿ-ն չստորագրի նման ստորացուցիչ փաստաթղթի տակ եւ ծայրահեղ  դեպքում անգամ դուրս գա կոալիցիայից: Սակայն ի վերջո, համաձայնությունը կայացել է: Ծառուկյանը որոշել է այսօր ԱԺ-ում հավաքել ԲՀԿ վերնախավին եւ ինչ-որ բացատրություններ տալ կատարվածի վերաբերյալ: Իսկ մինչ այդ ՀՀԿ-ն տոնում է իր հաղթանակը: