Քաղաքապետարանի շենքի ներսը մաքուր լինի, մնացածը հեչ

Քաղաքապետարանի շենքի ներսը մաքուր լինի, մնացածը հեչ
Բացի կադրային ու լեզվական փոփոխություններից՝ անգլերենի ու ռուսերենի անվճար դասընթացներից,  քաղաքապետարանը բարգավաճում է նաեւ տեխնիկապես: Օրերս քաղաքապետարանի մուտքի մոտ տեղադրվել է կոշիկ մաքրող սարք: Այն աշխատում է պտտվող խոզանակի սկզբունքով՝ ապահովելով կոշիկների արտաքին մաքրությունը:



Հայաստանում այս տեխնիկան այնքան էլ տարածված չէ, որոշ տեղերում էլ վճարովի է: Այն սովորաբար տեղադրում են բարձրակարգ հյուրանոցներում եւ ռեստորաններում: Իհարկե,  քաղաքապետարանում այն բիզնես նպատակ չի հետապնդում, պարզապես քաղաքապետն ուզում է, որ իր շենքում ամեն ինչ մաքուր լինի: