Գագիկ Ծառուկյան. ԲՀԿ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Գագիկ Ծառուկյան. ԲՀԿ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը
Այսօր` փետրվարի 17-ին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային Ժողովում գումարված ԲՀԿ ակտիվի նիստից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարել է, որ ԲՀԿ-ն ստորագրելու է կոալիցիոն հուշագիրը եւ պատրաստվում է 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Կոալիցիոն հուշագիրը նախատեսվում է ստորագրել այսօր` փետրվարի 17-ի երեկոյան: