Սատանան Մարսի վրա

Սատանան Մարսի վրա
Մարսի մակերեւույթի լուսանկարներն ուսումնասիրելիս գիտնականները շոկահարույց «պատկեր» են նկատել` «սատանայի դեմքը»: Մարսագնացի միջոցով ստացված լուսանկարների մեջ առաջինն այդ «դիմապատկերը» նկատել է գիտնականների խմբի ղեկավար Ջոզեֆ Սկիպերը, որը միանշանակ հերքում է, որ «սատանայի դեմքն» ինչ-որ մեկի կատակն է` արված ֆոտոշոփի միջոցով:



Սրանից հետեւություն անելով՝ Սկիպերը համոզվածություն է հայտնել, որ Մարսի վրա հաստատ քաղաքակրթություն կա, եւ պատկերը բանական արարածների ձեռքի գործ է: Կասկածամիտները, սակայն, վստահ են, որ լուսանկարի վրա երեւացող «դիմապատկերը» ռելիեֆի ռակուրսի եւ մարդկային երեւակայության խաղի արդյունք է: