«Մենք ենք…». «Մենք ենք մեր սարերից» 40 տարի անց (վիդեո)

«Մենք ենք…». «Մենք ենք մեր սարերից» 40 տարի անց (վիդեո)




«Մենք ենք…», սա մի նոր ֆիլմ է, որը նկարահանվել է «Մենք ենք մեր սարերը» հանճարեղ ֆիլմից 40 տարի անց «Փի-Արտ» ընկերության կողմից` մշակույթի նախարարության պատվերով: Այն ըստ էության խոնարհում է Հրանտ Մաթեւոսյանի, Հենրիկ Մալյանի, Խորեն Աբրահամյանի, Ֆռունզիկ Մկրտչյանի հոբելյաններին: Մի խումբ տաղանդավոր մարդկանց կողմից ստեղծված ֆիլմի ռեժիսորն է Աշոտ Ադամյանը, սցենարի հեղինակը` Դավիթ Մաթեւոսյանը, պրոդյուսերը` Կարեն Քոչարյանը: Ֆիլմը պրեմիերայի է հանվել webtv.am կայքում, այն կարող եք դիտել այս հղումով: