Կտրել է ամուսնու առնանդամը

Կտրել է ամուսնու առնանդամը
Սաուդյան Արաբիայում կինը կտրել է ամուսնու առնանդամը այն պատճառով, որ նա իր համար երկրորդ կին է տուն բերել: Առաջին կինը բավականին ագրեսիվ է վերաբերվել ամուսնու որոշմանը, թեեւ վերջինս երկրորդ անգամ ամուսնացել է մուսուլմանական օրենքների համապատասխան կարգով: Տեսնելով, որ ամուսինը չի անսում իր թախանձանքներին՝ կինը խոհանոցային մեծ դանակով կտրել է նրա սեռական օրգանը: «Sharq» թերթի փոխանցմամբ՝ արյունահոսող տղամարդուն ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց: Բժիշկներին հաջողվել է փրկել անդամահատված ամուսնու կյանքը: