ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը մեկ ցուցակում

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը մեկ ցուցակում
Նախագահական նստավայրում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի միջեւ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո հաջորդ քայլը, որոշ տեղեկություններով, լինելու է խորհրդարանական ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալը: Այսինքն, կոալիցիոն ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, հանդես են գալու նույն ցուցակով, երեքը միասին պայքարելու են նույն ցուցակի համար, որպեսզի բացառվեն ներիշխանական խարդավանքներն ու իրարից ձայն խլելու պրակտիկան, իսկ դրանից հետո ձայները բաժանվելու են խորհրդարանում ուժերի ներկա համամասնությամբ:



Ասել է թե՝ կոալիցիոն ուժերը գնալու են հուշագրում ամրագրված՝ ուժերի հարաբերակցությունը պահպանելու ճանապարհով: