Եւս 5 տարի ընդդիմությանը գաղտնալսելո՞ւ համար

Եւս 5 տարի ընդդիմությանը գաղտնալսելո՞ւ համար
Դժվար է ասել, թե որն է Ազգային անվտանգության պետ Գորիկ Հակոբյանի վաստակը, որ երեկ ՀՀ նախագահն իր հրամանագրով եւս 5 տարով, մինչեւ 2016 թիվը, երկարացրել է նրա պաշտոնավարման ժամկետը: Սա աննախադեպ որոշում է, քանի որ օրենքը ղեկավար պաշտոնների համար սահմանափակում է նախատեսում մինչեւ 65 տարին: Հայտնի է, որ ԱԱԾ պետը մի բան է լավ կազմակերպում՝ ընդդիմության եւ ընդհանրապես՝ իշխանության համար հետաքրքրություն ներկայացնող անձանց գաղտնալսումները: