Վթար Մեղրի-Երևան միջպետական ճանապարհին

Վթար Մեղրի-Երևան միջպետական ճանապարհին
Փետրվարի 18-ի գիշերը ժամը 00:10-ի սահմաններում, Երեւան-Գորիս մայրուղու 205-րդ կիլոմետրի հատվածում «Մերսեդես» 16 ՍՏ 728 համարանիշի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթեւեկության հանդիպակաց գոտի եւ բախվել «Կամազ» 11 ՏՏ 579 համարանիշի բեռնատարին: Սիսիանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արտյոմ Թադևոսյանի տեղեկատվությամբ, փետրվարի 18-ի, գիշերը տեղի ունեցած  վթարի արդյունքում Սիսիանի հիվանդանոց տեղափոխված 4 տուժածներից 2-ին  այսօր տեղափոխվել են Երևան։



Նրանցից մեկի՝ գանգուղեղային վնասվածքներ ստացած  33-ամյա Նորայր Ասոյանի վիճակը ծայրահեղ ծանր է։   Դաստակային և նախադաստակային բաց կոտրվածք ստացած 43-ամյա Եսայի Բալայանը նույնպես տեղափոխվել է Երևան` մասնագիտացված հիվանդանոց։ 32-ամյա Յանա Թովմասյանն ու 51-ամյա Սերգեյ Գրիգորյանը ստացել են մարմնական միջին ծանրության վնասվածքներ ու դեռ Սիսիանի բժշկական կենտրոնում են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։



Սյունիքի մարզային քննչական բաժնում փաստի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։ Հիշեցնենք, որ վերջին 2 շաբաթում գրեթե անանցանելի են Երևան-ՄԵղրի միջպետական ճանապարհի  Մեղրու և Թասի լեռնանցք, Սիսիան-Գորիս, Շուռնուխ-Կապան հատվածները։ Նույնիսկ մի քանի ժամով փակ է եղել ճանապարհը։ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի խոսքով, դժբախտ պատահարների ու վթարների դեպքում շատ հաճախ վարորդներն են մեղավոր։ Միջպետական ճանապարհին հեթապահող ճանշին ընկերությունների ու ոստիկանության աշխատակիցներին չլսելով` վարորդները շարունակում են իրենց ճանապարհը։ Արդյունքում հայտնվում են ձնաբքի տակ ու դիմում փրկարարներին։