Կոչ են անում քայլեր ձեռնարկել հետապնդումը դադարեցնելու համար

Կոչ են անում քայլեր ձեռնարկել հետապնդումը դադարեցնելու համար
Հունվարի 17-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գյումրու քաղաքապետարանի հայցը եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ին պարտավորեցրեց մեկամսյա  ժամկետում ապամոնտաժել  Գյումրու Վ. Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռն ու մալուխը: «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ մտադիր է վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում:



Երեք տարուց ավելի տեւած, դատական բոլոր ատյաններով անցած ու վճռաբեկ դատարանի կողմից հօգուտ «ԳԱԼԱ»-ի բեկանված գործի քննության  հերթական փուլում ընդունված նման վճիռը, մեր գնահատմամբ, իշխանական տարբեր օղակների կողմից հեռուստաընկերության դեմ  2007 թվականից նախաձեռնված ճնշումների շարունակությունն է  եւ նոր սպառնալիքներ է ստեղծում խոսքի ու ԶԼՄ- ների ազատության համար:



Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, կոչ ենք անում իրավասու ատյաններին՝ քայլեր ձեռնարկելու ոչնչով չարդարացված այս հետապնդումները վերացնելու համար: Գալիք ընտրություններից առաջ մեծապես կարեւորում ենք լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների դադարեցումը` տեղեկատվական ոլորտում առողջ մթնոլորտ ապահովելու նկատառումներով:



Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երեւանի մամուլի ակում

Լրագրողների «Ասպարեզ» ակում