Մեքենան բախվել է Վարդգես Պետրոսյանի հուշարձանին

Մեքենան բախվել է Վարդգես Պետրոսյանի հուշարձանին
Փետրվարի 19-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.00-ի սահմաններում 31-ամյա Հովիկ Բ.-ի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Գրիգորյան փողոցում բախվել է Վարդգես Պետրոսյանի հուշարձանի պատվանդանի աստիճանահարթակին: Պատահարի հետևանքով վարորդը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից: