Թունդ ընդդիմությունն ու գարու արտադրությունը

Թունդ ընդդիմությունն ու գարու արտադրությունը
Հանրապետականից վերջերս անջատված մի խումբ մարդիկ Սիմոն Ղոնախչյանի գլխավորությամբ ստեղծեցին «Շրջադարձ» կուսակցությունը եւ հայտարարեցին, որ թունդ ընդդիմություն են լինելու: Երեկ նրանք հաղորդագրություն են ուղարկել՝ սպառնալով, որ առաջիկայում իրենց փորձագիտական խումբն անդրադառնալու է կառավարության բոլոր քայլերին ու ջախջախիչ քննադատության է ենթարկելու դրանք: Եվ որպես առաջին նմուշ՝ ուղարկել են 2011 թվականին «գարու արտադրության զարգացման» եւ «սերմերի ներմուծման» ծրագրերի մասին իրենց տեսլականը: