Մանկապարտեզները ստուգում են, տնօրեններին` պատժում
Քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը սպորտդպրոցներից հետո ուսումնասիրություններ է արել Երեւանի մի շարք մանկապարտեզներում, որտեղ հայտնաբերել է բավականին լուրջ խախտումներ: Խախտումները հիմնականում վերաբերել են սննդի պարտադիր նորմերի, «Գնումների մասին» օրենքի պահպանմանը, ֆինանսական չարաշահումներին եւ այլ խախտումների: Որոշ մանկապարտեզներում հատկապես լուրջ է եղել սննդի հարցը: Ասենք, խախտված է եղել երեխաների համար նախատեսված օրվա հացի չափաբաժինը՝ 500 գրամի փոխարեն 300 գրամ, որոշներում էլ սնունդը շատ անորակ է եղել:
Հայտնաբերված խախտումների պատճառով մանկապարտեզներից մեկի տնօրենն արդեն հեռացվել է աշխատանքից, իսկ մյուսն ստացել է խիստ նկատողություն: Վերահսկողության ծառայության ստուգումները մանկապարտեզներում շարունակվում են, եւ չի բացառվում, որ նոր խախտումներ հայտնաբերվեն: Ի դեպ, Երեւանի ավագանու վերջին որոշմամբ մանկապարտեզները քաղաքապետարանի ենթակայությունից անցել են վարչական շրջանների ենթակայությանը: Չնայած դրանք անցյալում մի քանի անգամ քաղաքապետարանից անցել են համայնքներին եւ հակառակը, բայց մեր իշխանությունը, փաստորեն, ոչ մի կերպ չի կողմնորոշվում, թե կառավարման որ մոդելն է ավելի օպտիմալ: Իսկ ենթակայության յուրաքանչյուր փոփոխություն իր հետ մեծ ծախսեր է բերում՝ սկսած նոր կնիքներ ու ցուցանակներ պատվիրելուց, վերջացրած հաստիքների ու բյուջեի հետ կապված փոփոխություններով:,,

Կարծիքներ