Արարատի քաղաքապետն ուզում է ազատվել ԱԺ նախագահի անկառավարելի ազգականից

Արարատի քաղաքապետն ուզում է ազատվել ԱԺ նախագահի անկառավարելի ազգականից
Արարատ քաղաքի բնակիչները խոսում են, որ շուտով անշարժ գույքի կադաստրի բաժինը «փակվելու է», ավելի ճիշտ՝ միավորվելու է Վեդու կադաստրի հետ: Ասում են, որ Արարատի կադաստրը «փակելու» հարցում առավել շահագրգռվածը, կարելի է ասել՝ «նախաձեռնողը» Արարատի քաղաքապետն է: Բանն այն է, որ կադաստրի պետի գործողությունները դարձել են անկառավարելի, իսկ նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ազգականներից է, եւ քաղաքապետն ի զորու չէ նրա դեմն առնել:



Խոսակցությունների համաձայն, այստեղ ցանկացած գործարք արժե 250-300 հազար դրամ, ինչն էլ առաջացրել է բնակչության դժգոհությունը: Ու չնայած ասում են, որ քաղաքապետը ջանք չի խնայում իր ցանկությունը կյանքի կոչելու համար, սակայն ՀՀ կադաստրի մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ, ըստ իրենց կանոնակարգի, դա անթույլատրելի է՝ յուրաքանչյուր քաղաք պետք է ունենա կադաստրի իր բաժինը, եւ դրանց միավորում չի նախատեսվում: