Արծվի հայացքով
Փետրվարի 19-ին՝ ՀՀ նախագահի ընտրության օրը, իր քոչարին պարեց սպորտի եւ երիտասարդության փոխնախարար, «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը: Նրա ելույթը կարելի էր տպել որպես փանջունիական գլուխգործոց, առանց խմբագրման՝ զվարճանալու պահեր պատճառելով ընթերցողին, բայց մենք առանձնացրել ենք մի հատված, որտեղ նա քարկոծում է ընդդիմությանը եւ «Հայոց արծիվներին» միանալու կոչեր անում «քաղաքական եւ հասարակական դաշտում գործող շատ ու շատ կեղծ, զրոյական վիճակում գտնվող կազմակերպությունների եւ մարդկանց».
«Ես հասկանում եմ, որ «Հայոց արծիվների» բազմահազարանոց միջոցառումների շարքը զորացրված քաղաքական շատ գործիչների դավաճանական, խարդավական քարտերը խառնեց, բայց ես ուզում եմ վստահորեն կոչս ուղղել այն քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին, որոնց անդամների թիվը միայն թղթի վրա է կամ չնչին է, էլ չեմ ասում բազմահազարանոց միջոցառումներ կազմակերպելու նրանց անճարության մասին: Գոնե մեկ անգամ ունեցեք արժանապատվություն եւ լուծարեք ձեր կուսակցություններն ու կազմակերպությունները եւ միացեք «Հայոց արծիվներին» ու կանգնեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Այլապես ձեր գործունեությունը հասարակության կողմից դատապարտված է կործանման»:
Իսկ ընդդիմությանը՝ «ազգային հարստությունը թալանած, մարդկանց ճակատագրեր խեղած ուժին», նա հարց է ուղղում. «Այդ ի՞նչ չհասցրիք անել, մի՞թե պարզունակ կերպով հաշվարկել եք, որ ժողովրդի հիշողությունը կարճ է, եւ ձեր արածները մոռացվել են: Այս նույն հարթակից պատեհ-անպատեհ առիթներով բրուտոսյան ճառ ասողնե՛ր, գոնե այն, ինչի մասին խոսում եք, ինքներդ իրականացրե՞լ եք: Իհարկե՛ ո՛չ: Դուք իշխանական աթոռի համար պատրաստ եք «պետություն», «ժողովուրդ», «ազգային արժեք» հասկացությունների վրայով քայլել ու պառկել ցանկացած օտարերկրացու ոտքերի տակ ու առանց ամաչելու բողոքել սեփական պետությունից, եւ երբ այդ վիճակում ուրիշներն էին նման գործելաոճ ընտրել ձեր իշխանության օրոք, դուք նրանց համար ունեիք ընդամենը մեկ պիտակ` դավաճաններ»:

Կարծիքներ